Հայաստանի ինտերնետի աշխատանքը կաթվածահար է եղել Եվրոպայում գլոբալ խափանման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերջին մեկ ժամում Հայաստանում գրանցվում են ինտերնետի հետ կապված լուրջ խնդիրներ, որոնց պատճառը Եվրոպայում գրանցված գլոբալ խափանումն է։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Telegram–ի իր էջում նշել է. «Գուգլը սատկել ա»։
Ըստ Google–ի ինտերակտիվ քարտեզի, խափանումներ են գրանցվել մասնավորապես Իռլանդիայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Գերմանիայում, Իտալիայի հյուսիսային շրջաններում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Ուկրաինայում, Բելառուսում, մասամբ` Հունգարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում։
Մոտ 40–50 րոպե չէին աշխատում Google–ի սերվիսները` Gmail–ը, Youtube–ը, Google Analitics–ը և այլն։ Հիմա ինտերնետ կապն աստիճանաբար վերականգնվում է։
Խնդրին անդրադարձել են նաև Ucom ընկերությունում։ Ինչպես նշված է ընկերության Facebook–յան էջում, տվյալ պահին Եվրոպայում օպտիկական մագիստրալային մալուխների մեծ վթարի պատճառով մեծ ցանցերի ծառայությունների հետ, ինչպիսիք են Facebook-ը և Google-ը, կան լուրջ խնդիրներ։ Այդ պատճառով է, որ բազմաթիվ ծառայություններ հասանելի չեն հայաստանյան օգտատերերին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:22 19.12.2019