ՊՆ․ Եղվարդի մոտ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական ինքնաթիռ էր
19.07.2024,
12:34
Այսօր Եղվարդի մոտ ինքնաթիռ է կործանվել
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կոտայքի մարզում վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։
«Հաստատում եմ՝ վթարված ինքնաթիռը ուսումնամարզական ինքնաթիռ է. պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- 1lurer.am-ին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։