ՔԿ. Արցախում ականի պայթյունի հետևանքով զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ-ն հայտնել է նախօրեին Արցախում ականի պայթյունի հետևանքավ մահացած զինծառայողի մահվան հանգամքները:
Հիշեցնենք, որ նախօրեին ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Պողոսյանը:
«2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության հաղորդմամբ, դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
ՀՀ Արարտի մարզպետ Գարիկ Սարգսյանն նույնպես իր ցավակցությունն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքին և նշել, որ վերջինս Արարատի մարզի բնակիչ էր:
«Երեկ ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Նա Արարատի մարզի բնակիչ էր: Ցավակցում եմ մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշել է նա իր Facebook-յան էջում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:33 05.05.2020