Վահագն Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից:
«Դատարանի որոշման հիման վրա նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով»,- նշեցին ԱԱԾ-ից:
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքիн և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքիн համապատասխան՝ անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ ներկա փուլում մյուս հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չեն համարում։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին հայտնի դարձավ, որ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու գործով։ Նա խոստովանել է, որ կաշառք է ստացել։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:40 14.02.2020