Երևանում քաղաքացիներ են հոսպիտալացվել այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ բախումից հետո
30.05.2022,
14:32
ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն», – նշել է Դանիելյանը Facebook–յան իր էջում:
Նա նաև տեղեկացրել է, որ 4 քաղաքացիներից 2-ը` ոստիկանության ծառայողներ են:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան երթով շարժվում է դեպի տարբեր նախարարություններ և պետական գերատեսչություններ` իմանալու համար հասարակության և պաշտոնյաների դիրքորոշումը ընդդիմության հայտարարության բոլոր կետերի վերաբերյալ, որով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 3–ին նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ։
Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցավ բախում ոստիկանության և ցուցարարների միջև։
Ընդդիմության հայտարարության համաձայն, Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման և միջազգային ճանաչման իրավունքի լիարժեք կատարմանը։ Հայաստանի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը հրաժարվել է մասնակցել ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որը նվիրված է հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերություններին։–0–