Հայաստանի ԱԳՆ–ն ճշտում է` հայեր կա՞ն Բոստոնում տուժածների թվում, թե ոչ
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ճշտում է, կա՞ն, արդյոք, հայեր Բոստոնում որոտացած պայթյունների հետևանքով տուժածների թվում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Վերջին տվյալներով` Բոստոնում անցկացվող միջազգային մարաթոնի ընթացքում կատարված ահաբեկության հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվածքներ ստացել` 114–ը։ 12 վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն է որոտացել։ Ոստիկանության տվյալներով, ռումբերը դրված են եղել միմյանցից 50-100 մետր հեռավորության վրա։
Բոստոնում հայկական խոշոր համայնք կա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:25 16.04.2013