Սարգսյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին երկրաշարժի կապակցությամբ

Սարգսյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին երկրաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Շաբաթ օրը` Երևանի ժամանակով 16։23–ին Ախար քաղաքից 16 կմ դեպի հյուսիս–արևմուտք տեղի է ունեցել 6.6 մագնիտուդով երկրաշարժ։ Վերջին տվյալներով, Իրանում զոհվել է 220 մարդ, 1.5 հազար վիրավորվել է։ 

«Անկեղծ վշտակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև ի դեմս Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ողջ ժողովրդին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ուղերձում նշվել է նաև հայ ժողովրդի պատրաստակամությունը ողբերգության հետևանքների հաղթահարման համար ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու հարցում։ 

Երկրաշարժի հիպոկենտրոնը 15 կմ խորության վրա է։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9 բալ։ Իրանի երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում։ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան Գորիս քաղաքներում այն կազմել է 4.5 բալ, Երևանում` 3-4 բալ։ 

Իրանը երկրագնդի ամենասեյսմավտանգ երկրների տասնյակում է, այստեղ գրեթե յուրաքանչյուր տասը տարին մեկ ավելի քան 7 մագնիտուդով երկրաշարժներ են տեղի ունենում։ Այսպես, 2003 թվականի դեկտեմբերին Բամ քաղաքում 6.3 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար մարդ, մոտ 42 հազար վերքեր են ստացել։ Քաղաքը, ինչպես նաև, հայտնի ամրոցը, գրեթե ամբողջովին ավերվել են։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:18 14.08.2012




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×