Վանաձորի դպրոցներից մեկի մոտակայքում հրետանային ական է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում հրետանային ական է հայտնաբերվել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արկանման առարկան հայտնաբերվել է խմելու ջրի խողովակաշարի անցկացման աշխատանքների ժամանակ։
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորային խումբը:
«Նախնական տվյալներով հայտնաբերվել է 75 մմ հակատանկային արկ»,– նշում են մամուլի ծառայությունից։
Այլ մանրամասներ չեն նշվում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:15 14.11.2013