ԱԻՆ–ը հերքում է ՀՀ–ում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

ԱԻՆ–ը հերքում է ՀՀ–ում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ–ը հերքում է համացանցում տարածված տեղեկությունն այն մասին, որ հանրապետության տարածքում սպասվում է ուժեղ երկրաշարժ։

«Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար»,– նշվում է ՀՀ ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:30 10.01.2019




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×