Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Արցախում
20.07.2017,
11:48
Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան 5–6 բալանոց երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում։
ՀՀ ԱԻՆ–ի հաղորդմամբ, հուլիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:
«Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ», – նշվում է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:–0–