Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Արարատի մարզում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա է վթարվել. կա զոհ

08.04.2016, 17:14
Այսօր` ապրիլի 8–ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը։
Արարատի մարզում զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենա է վթարվել. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր` ապրիլի 8–ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 377-րդ հոդվածի 2-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվել է դեպքի վայրի զննություն։ Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։–0–