Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Իտալիայում ՀՀ դեսպանությունում «թեժ» գիծ է բացվել

25.08.2016, 13:22
Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է «թեժ» գիծ ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար։
Իտալիայում ՀՀ դեսպանությունում «թեժ» գիծ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է «թեժ» գիծ ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Թեժ» գծի հեռախոսահամարն է +390687788654:

Oգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 240–ի։–0–