Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում 8 տարեկան երեխա է մահացել

18.11.2016, 20:33
Երևանում երեխայի մահվան հերթական դեպքն է գրանցվել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում 8 տարեկան երեխա է մահացել

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում երեխայի մահվան հերթական դեպքն է գրանցվել։

Նախօրեին շտապօգնության մեքենայով 8-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, գրում է pastinfo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկահասակ երեխան «ագոնալ վիճակ, կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել է նշված ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, կպարզվի քննությամբ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:–0–