Հայաստանի հարավում` Իրանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
03.03.2015,
12:46
Մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ "Սեյսմիկ պաշտպանության ծառայություն" գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հաղորդում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/Մարտի 2-ին, տեղական ժամանակով ժամը 23.09 րոպեին ՀՀ ԱԻՆ "Սեյսմիկ պաշտպանության ծառայություն" գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից 60 կմ հարավ (Իրանի Իսլամական Հանրապետություն), որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հաղորդում են ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.400 և արևելյան երկայնության 46.470:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Զոհեր և ավերածություններ չկան:–0–