Քննչական կոմիտեն հրապարակել է Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով զոհվածների անունները

Քննչական կոմիտեն հրապարակել է Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով զոհվածների անունները

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Քննչական կոմիտեն հրապարակել է Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում հնչած կրակոցների հետևանքով բոլոր զոհվածների անունները։

ԶԼՄ–ների տվյալներով` չորեքշաբթի ցերեկը դիմակավորված անձինք Երևանի «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մոտակայքում կրակ են բացել երեք մարդու ուղղությամբ, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի անձ է։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանն ու Մեսրոպ Նազարյանցը։

Նա ավելացրել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավել անձանց սպանություն) և 235-րդ հոդվածով (զենքի ապօրինի ձեռքբերում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում)։ Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։

«Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ», – ասել է Տռուզյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:26 04.03.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×