ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
«Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալներով, Բարսելոնայի միջադեպից տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,– ասվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության Twitter–ի էջում։
Նախօրեի երեկոյան Բարսելոնայի Ռամբլա զբոսաշրջային փողոցում ֆուրգոնի վարորդը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Միջադեպի հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Վիրավորների թվում 18 երկրների քաղաքացիներ են։
Ահաբեկության գործով ձերբակալվել է երկու մարդ։ Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Մի քանի ժամ անց իսպանական Կամբրիլսում ահաբեկիչները փորձել են կատարել երկրորդ նմանատիպ ահաբեկությունը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:51 18.08.2017