Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Արցախցի զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում

08.08.2013, 13:32
Ղարաբաղցի զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախցի զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղցի զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
 
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի` տեղական ժամանակով 03։00–ին։

«Շարքային Հակոբ Ինջիղուլյանը ծառայության ժամանակ, նախնական տվյալներով, չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա–ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։ -0-