ԱՆ. Չինարի գյուղում հակառակորդի հարվածից վիրավորված բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Չինարի գյուղում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորի առողջական վիճակի մասին:
«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր»,- նշել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:
Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
«Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- նշել է նա:
Քիչ առաջ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ: -0-