«Էրեբունի պլազայում» զինված անձը կրակոցներ է հնչեցրել, ընթանում են բանակցություններ. ոստիկանություն
23.01.2020,
16:07
«Էրեբուն պլազայում» զինված անձը կրակոցներ է հնչեցրել, ընթանում են բանակցություններ. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–ԱՌԿԱ/. «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։
Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության Facebook–յան էջում։
«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–