Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան–Վրաստան սահմանին

16.05.2025, 12:43
Այն զգացվել է Շիրակում
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան–Վրաստան սահմանին

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․3 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։