Հայաստանի վարչապետը հանձնարարել է դիտարկել «Սպայկա» ընկերությանը նոր տարածք տրամադրելու հարցը
16.05.2013,
15:11
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձանարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին դիտարկել «Սպայկա» ընկերությանն այրված շենքի փոխարեն նոր տարածք տրամադրելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձանարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին դիտարկել «Սպայկա» ընկերությանն այրված շենքի փոխարեն նոր տարածք տրամադրելու հարցը։
Երեկ գիշերը «Սպայկա» ընկերության շենքում հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացվել է այսօր 13։15-ին, մարվել` 14։30–ին։
Ինչպես նշեց վարչապետը կառավարության նիստի ընթացքում, նոր արտադրական տարածքների տրամադրումն անհրաժեշտ է, որպեսզի չտուժի գյուղմթերքի գնման գործընթացը։
«Մենք պարտավոր ենք միջամտել և աշխատանքներ սկսել «Սպայկա» ընկերության հետ, քանի որ դա էական ազդեցություն կգործի այս տարի գնումների վրա։ Հնարավոր է` մենք կկարողանանք արտադրական այլ տարածքներ տրամադրել»,– ասաց Սարգսյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը, դեպքի վայր ժամանած գյուղնախարար Սերգո Կարապետյանը լրագրողներին ասել է, որ «Սպայկա» ընկերությունը կարևոր տեղ էր զբաղեցնում է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում։
Խոսելով բռնկման պատճառների և վնասի չափի մասին` նա ասաց, որ այս պահին դրա մասին խոսելը վաղ է, և բոլոր հարցերը կդիտարկվեն։
ԱԻՆ տվյալներով` հրդեհի մակերեսը կազմում է 4500 քմ, հրդեհը տարածվել է շենքի երեք հարկերում։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «3-րդ» աստիճան: Ընդհանուր առմամբ, հրշեջ աշխատանքներում ներգրավված էր 26 միավոր հատուկ տեխնիկա, երեք ավտոսանդուղք, գազածխապաշտպան օղակ, երկու փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի 114 հրշեջներ և փրկարարներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։
«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-