Հայաստանում հրազենային վնասվածքից Ռազմական ինստիտուտի կուրսանտ է զոհվել
03.06.2013,
11:37
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ է զոհվել շաբաթ օրը երեկոյան Երևանում` ստացած հրազենային վնասվածքի հետևանքով, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ է զոհվել շաբաթ օրը երեկոյան Երևանում` ստացած հրազենային վնասվածքի հետևանքով, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 21։05–ին պահակակետի հերթափոխի ժամանակ։
Ստացված տեղեկատվության համաձայն` երրորդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ։
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված տուժածը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, անհետաձգելի քննչական միջոցառումներ են անցկացվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառը վիճաբանությունն է եղել, որի ժամանակ կուրսանտները վիրավորել են միմյանց, իսկ կրակոցը հնչել է ի պատասխան այդ վիրավորական արտահայտություններից մեկի։
Արմեն Մելքումյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է։ –0–