Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայտնի է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավի կործանման պատճառը

08.01.2020, 12:04
Հայտնի է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավի կործանման պատճառը

Հայտնի է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավի կործանման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./ԱՌԿԱ/. Թեհրանի մոտակայքում ուկրաինական ավիաընկերության օդանավի կործանման պատճառ է դարձել շարժիչի բռնկումը: 

Օդանավակայանի ներկայացուցչի տվյալներով, շարժիչն այրվել է տեխնիկական խափանումների հետևանքով:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, չորեքշաբթի վաղ առավոտյան «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ուղևորատար Boeing 737-800 օդանավը կործանվել է Թեհրանում իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ: 

Ճշտված տվյալների համաձայն` օդանավում եղել է 167 մարդ` աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, և անձնակազմի 9-ը անդամ: Բոլորը մահացել են:

Օդանավը դադարել է կապի դուրս գալ թռիչքից երկու րոպե անց, այն կատարում էր Թեհրան-Կիև չվերթը: -0-