Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

Քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել

21.01.2013, 19:04
Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ–ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել:
Քիմգործարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ–ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ գազի արտադրամասում ամոնյակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն-0-