Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը ներկայացրել է Գյումրիում սպանություն կատարած կասկածյալի ձերբակալության մանրամասները

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը ներկայացրել է Գյումրիում սպանություն կատարած կասկածյալի ձերբակալության մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը ներկայացրել է Գյումրիում վեց հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալի ձերբակալության մանրամասները։ Ինչպես հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը, ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանն անօրինական կեպով հատելու փորձի ժամանակ ձերբակալել են առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինծառայողի։

Ոստիկանության տվյալներով, հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյումրի քաղաքի իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության աշխատակիցները ծառայություն են իրականացրել սահմանային ուժեղացված ծառայության ռեժիմով։ Հայ–թուրքական սահմանի ամբողջ հատվածը փակել են սահմանային ջոկատները` սպաների գլխավորությամբ` կասեցնելու համար ռուս զինվորի`Թուրքիայի տարածք անցնելու հնարավոր փորձը։

«Հունվարի 13–ի ժամը 00։15–ին սահմանային ջոկատը հայտնաբերել է անհայտ անձի, ով շարժվում էր պետական սահմանի կողմ։ Թույլ տալով նրան մոտենալ սահմանային ջոկատին` ջոկատի ավագը հրաման է տվել. «Կանգնել», բայց խախտողը շարունակել է շարժվել։ Այնուհետև ավագը կրկին հրաման է արձակել` «Կանգնել, կրակելու եմ», բայց դա էլ նրան չի կանգնեցրել։ Այնուհետև ջոկատի ավագը նախազգուշական կրակոց է արձակել ԱԿ–74 ինքնաձիգից և ստիպել խախտողին պառկել հատակին դեմքով դեպի ներքև։ Անվտանգության կանոնները պահպանելով` Բայանդուր կետից 700 մետր դեպի հյուսիս հատվածում սահմանապահները բռնել են անհայտ սահմանախախտին»,– հայտնում է մամուլի ծառայությունը։

Խախտողը քաղաքացիական հագուստով է եղել։ Անձնական զննության ժամանակ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է երեք բջջային հեռախոս, էլեկտրական լապտեր, 6000 դրամ։

«Իրականացված միջոցառումների ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Պերմյակով Վ.–ն է»,– նշվում է հաղորդագրությունում։

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Բիրյուկովի որոշմամբ, ձերբակալվածը փոխանցվել է Ռուսական 102–րդ ռազմակայանի հրամանատարին կայազորի ռազմական դատախազության և զինվորական քննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ։

102–րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Հայաստանում, Թուրքիայի հետ սահմանին։ Ռուս սահմանապահները պահպանում են նաև հայ–թուրքական սահմանը։ -0-





Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:43 13.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×