Рейтинг@Mail.ru
USD
382.52
EUR
442.73
RUB
4.7114
GEL
141.52
2025 թ. նոյեմբերի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը մարվել է

16.05.2013, 15:25
«Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը մարվել է
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «Սպայկա» ընկերության շենքում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հինգշաբթի գիշերը հրդեհ էր բռնկվել Երևանի ծայրամասում գտնվող  «Սպայկա» ընկերության շենքում։ ԱԻՆ նախնական տվյալներով, կրակը տարածվել է շենքի երեք հարկերում։ «Հրդեհը մեկուսացվել է 13։15-ին, մարվել` 14։30–ին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը դեպքի վայրում հայտնեց ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարարական սարքավորումների բաժնի պետ Պավել Գյոզալյանը, այս պահին բռնկման օջախներ և կրակ չկա, սակայն փրկարարները և հրշեջները տեխնիկայով դեռ մի քանի ժամ հերթապահելու են դեպքի վայրում։

«Կարող է քամի սկսվել, մենք պետք է հետևենք, որ կրկին բռնկման օջախներ չլինեն»,– ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սպայկա» ընկերության նախագծային բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը, հրդեհը հիմնականում ամբողջովին ոչնչացրել է տարածաշրջանի ամենամեծ սառնարանային համալիրը, որը 15 հազար քմ մակերես էր զբաղեցնում։ Ընկերության բոլոր 250 աշխատակիցները չեն տուժել։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձանարարել է դիտարկել «Սպայկա» ընկերությանն այրված շենքի փոխարեն նոր տարածք տրամադրելու հարցը։  

Հրդեհը երրորդ աստիճանի բարդության է։ Ընդհանուր առմամբ, հրշեջ աշխատանքներում ներգրավված է 26 միավոր հատուկ տեխնիկա, երեք ավտոսանդուղք, գազածխապաշտպան օղակ, երկու փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի 114 հրշեջներ և փրկարարներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ։

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-