Ստամբուլում վայրէջքի ժամանակ ուղևորատար օդանավ է վթարվել (ՎԻԴԵՈ)
05.02.2020,
21:25
Ստամբուլում վայրէջքի ժամանակ ուղևորատար օդանավ է վթարվե. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./ԱՌԿԱ/. Ստամբուլի օդանավակայանում օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով CNN Turk–ին։
Մասնավորապես, Ստամբուլի Սաբիխի Գեկչեն օդանավակայանում վայրէջքից հետո ինքնաթիռը մասնատվել է և սկսել այրվել։
«Pegasus օդանավը հենց նոր կործանվել է Սաբիհի Գեկչեն օդանավակայանում»,– գրել է Twitter–ի օգտատերը` իր էջում հրապարակելով տեսանյութն աղետի վայրից։
Euronews հեռուստաալիքի հաղորդմամբ, վայրէջքից հետո օդանավում հրդեհ է սկսվել, նախնական տվյալներով, օդանավում գտնվում էին 177 ուղևոր։ Նրանցից ոչ ոք չի մահացել։
Իզմիր–Ստամբուլ չվերթը կատարող Pegasus Airlines–ին պատկանող Boeing 738 ուղևորատար ինքնաթիռը կանգ չի առել թռիչքուղու վրա և շեղվել ընթացքից։

Ավիավթարից հետո ստամբուլյան օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են ելքային թռիչքները։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 18.00–ին (մոսկովյան ժամանակով), բոլոր ուղևորներին տարհանել են, հիմա տեղում աշխատում են հրշեջները, բժիշկներն ու ոստիկանությունը։ –0–