Երիտասարդը ականի վրա պայթելու հետևանքով մահացել է. Ոստիկանություն
25.09.2013,
13:44
Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Էդվարդ Դալլաքյանը երեքշաբթի ականի վրա պայթելու հետևանքով վնասվածք է ստացել և մահացել, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Էդվարդ Դալլաքյանը երեքշաբթի ականի վրա պայթելու հետևանքով վնասվածք է ստացել և մահացել, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նախօրեին երեկոյան ոստիկանության Տավուշի բաժին է ահազանգել Այգեձոր գյուղի բժիշկն ու հայտնել, որ նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Էդվարդ Դալլաքյանը գյուղին պատկանող «Նավթազի բալան» կոչվող հանդամասում, ականի վրա պայթելու հետևանքով ստացել է «աջ ոտքի միջծնկային հատվածի տրավմատիկ ամպուտացիա» վնասվածք և մահացել։
«Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, երբ Է. Դալլաքյանը, խոզերին արոտավայրից տուն բերելու ժամանակ գտնվել է նշված հանդամասի հայ-ադրբեջանական հենակետերի միջնամասում գտնվող ականապատված տարածքում, ական է պայթել, ինչի հետևանքով գյուղ տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: –0–