Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման մակարդակը լավագույններից է ԱՊՀ–ում
Զարգացման եվրասիական բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը
«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն են ԶԵԱԲ–ի կանխատեսումները 2013թ.–ին Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական զարգացման վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհի ընթացիկ տնտեսական իրավիճակը և 2013–2014թթ. Համաշխարհային ՀՆԱ–ի աճի նվազման վերաբերյալ ՀԲ և ԱՄՀ կանխատեսված գնահատականները։
Իգնատով – 2013թ.–ին համաշխարհային տնտեսության, մասնավորապես` եվրոպական տնտեսության (2011թ.–ի տվյալների համաձայն` Հայաստանի արտահանման 45 տոկոս) պահպանվող թուլության համատեքստում պետք է Հայաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղում սպասել։ Կոնսենսուս- կանխատեսման համաձայն, որն իր մեջ ներառում է ԱՄՀ–ի, ՀԲ–ի և ՎԶԵԲ–ի գնահատականները, Հայաստանում 2013թ.–ին ՀՆԱ–ի աճը կկազմի 4,6 տոկոս։ Տնտեսության դանդաղում կարող է տեղի ունենալ արտաքին պահանջարկի թուլացման և մետաղի գների նվազման դեպքում։
Պահանջարկի և արտահանման գների փոփոխությունն անմիջականորեն կանդրադառնա արտահանմանը միտված արդյունահանող և վերամշակող արդյունաբերությունների բնագավառների, ինչպես նաև արտահանող և ֆիսկալային եկամուտների ու Հայաստանի մակրոտնտեսական կայունության վրա։ Մյուս կողմից, համաշխարհային տնտեսության թուլությունը կարող է անդրադառնալ նաև այն երկրների տնտեսությունների վրա, որոնք դրամական փոխանցումների և ուղիղ արտասահմանյան ներդրումների հիմնական աղբյուրն են։ Համապատասխանաբար, գոյություն ունի ներքին պահանջարկի թուլացման լրացուցիչ ռիսկ, ինչպես սպառողական, որը խթանվում է դրամական փոխանցումների միջոցով,այնպես էլ ներդրումային, որը մինչև հիմա (2009թ.–ի ճգնաժամից հետո) մնում է ցածր մակարդակում։
«ԱՌԿԱ» – Որքա՞ն է ԶԵԱԲ– ներդրումային պորտֆելի ծավալը Հայաստանում 2012թ.–ի արդյունքներով։ Ներդրումների ի՞նչ ծավալ է նախատեսվում իրականացնել 2013թ.–ին, և հայկական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել առաջնահերթ և գրավիչ բանկի համար ընթացիկ տարում և մինչև 2015թ.–ը։
Իգնատով – 2012թ.–ի վերջին Հայաստանում ԶԵԱԲ–ի ներդրումային պորտֆելի ծավալը հասավ 109 մլն ԱՄՆ դոլարի` հաշվի առնելով արդեն մարված նախագծերը։ ԶԵԱԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը (79 մլն դոլար) Հայաստանում ներառում է այն նախագծերը, որոնք ուղղված են ՓՄՁ ֆինանսավորմանն ու ֆինանսական ինստիտուտներին նպատակային վարկային գծեր հատկացնելու միջոցով միկրոֆինանսավորմանը։
Ներկա պահին Բանկը քննարկում է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության բնագավառի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ բնագավառների մի քանի նախագծեր։
«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներդրումային մթնոլորտը, ինչպես նաև երկրում իրականացվող նախագծերի մեջ ներդրումների նախատեսվող ծավալը։
Իգնատով – Հայաստանի ներդրումային մթնոլորտը Բանկի մասնակից պետությունների շրջանում ամենաբարենպաստներից է։ Դրան նպաստում է բավական կայուն մակրոտնտեսական իրավիճակը, ցածր գնաճի դեպքում ՀՆԱ–ի համեմատաբար բարձր աճը, դրամի ամրապնդումը և այլ մակրոտնտեսական գործոններ։ Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման մակարդակն ԱՊՀ–ում լավագույններից մեկն է, ինչին նպաստում է բանկային վերահսկողության բավական կոպիտ քաղաքականությունը, որը տարվում է Կենտրոնական բանկի կողմից, միասնական վարկային ռեգիստրի առկայությունը, լավագույն համաշխարհային պրակտիկայի լայն կիրառումը և շուկայի համեմատաբար ոչ մեծ չափը։
Doing Business–ի վերջին վարկանիշում Հայաստանը բարելավել է իր դիրքերը` 50–ից բարձրանալով 32–րդ տեղը, (համեմատության կարգով` Ղազախստանը գտնվում է 49–րդ տեղում, Ռուսաստանը` 112) երեք կարևորագույն ուղղություններով ցուցանիշները բարելավելու հաշվին` ներդրողների պաշտպանություն, հարկում, էլեկտրացանցերին միացում։ Նման բիզնես միջավայրը Բանկի մասնակից պետությունների շրջանում ամենագրավիչներից մեկն է։
«ԱՌԿԱ» – ԶԵԱԲ–ը նախատեսու՞մ է հայկական տնտեսության` իր համար նոր հատվածներ մտնել, օրինակ` ագրոհատված։
Իգնատով – ԶԵԱԲ–ը դիտարկում է Հայաստանի համար մի քանի խոշոր առևտրային նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը, այդ թվում նաև` ագրոհատվածում, ինչպես նաև հանքարդյունաբերական բնագավառում, տրանսպորտային ենթակառուցվածքում և մյուս բնագավառներում։
«ԱՌԿԱ» – Հաշվի առնելով, որ Հայաստանում ամբողջ թափով ընթանում է Արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացումը, չէի՞ք մեկնաբանի այդ իմաստով Հայաստանի հեռանկարը։
Իգնատով – Արտահանման ծավալների ավելացման և արտաքին մրցունակության բարձրացման ճանապարհով դրա դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը տնտեսական քաղաքականության ռազմավարական կարևոր կողմ է։ Հայաստանի արտահանման էական մասնաբաժինը հումքն է, որը արտաքին շոկերի նկատմամբ Հայաստանի բարձր խոցելիության պատճառ է դառնում։ Արտահանմանը միտված և ներմուծմանը փոխարինող արտադրողական հզորությունների զարգացման հաշվին Հայաստանի արտահանման ներուժի ամրապնդումը և համապատասխան քաղաքականության անցկացումը պետք է առաջնահերթ մնա առաջիկա տարիներին։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանը բարձր արտահանման ներուժ ունի ագրոարդյունաբերական համալիրում։ Սննդարդյունաբերությունում այդ ներուժն արդեն մասամբ իրականացվում է։ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է արտադրողական շղթայով վերև ընթանալ։ Արդյունաբերական քաղաքականության նման ռազմավարության հաջողությունը կախված կլինի ղեկավարության համառությունից և արտահանման զարգացման նկատմամբ դրա մոտեցման համակարգվածությունից։ Ղեկավարությունը պետք է նպաստի արտահանման զարգացմանը` ինչպես արտադրող-արտահանողների աջակցման, այնպես էլ նրանց համար համապատասխան ինստիտուցիոնալ միջավայր ստեղծելու մակարդակում (բիզնես միջավայր, տրանսպորտային ենթակառուցվածք, օրենսդրություն, արտաքին ներդրողների ներգրավում և այլն), այնպես էլ միջազգային մակարդակում (տրանսպորտային շրջափակման առավելագույն նվազեցում, Ռուսաստանի և Եվրամիության ռազմավարական շուկաների հասանելիության հեշտացում և այլն)։
«ԱՌԿԱ» – ԶԵԱԲ–ն ակտիվորեն համագործակցում է մի քանի հայկական բանկերի հետ փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման հարցում։ Ծրագրեր կա՞ն այդ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ` հաշվի առնելով ՓՄՁ-ի դերը որպես տնտեսության կարևորագույն բաղկացուցիչ։
Իգնատով – Ներկա պահին ԶԵԱԲ–ը ֆինանսավորում է հատկացնում առևտրային բանկերին երկու ծրագրերի շրջանակներում` փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման և միկրովարկավորման։ 2012թ.–ին արտադրողական շարքն ընդլայնվեց, նոր արդիական պրոդուկտներ հայտնվեցին, որոնք մենք պատրաստ ենք առաջարկել. Էներգաարդյունավետության և գյուղատնտեսական արտադրողների աջակցման ծրագրեր։ Դա բանկերի նպատակային ֆինանսավորում է` իրական հատվածի ձեռնարկությունների վարկավորման համար, ինչը կնպաստի վարկային ռեսուրսների նկատմամբ հասանելիության խնդիրների լուծմանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:55 06.03.2013