ԱՄՆ դեսպանն «Օսկանյանի գործը» ՀՀ օրենսդրության ընտրովի կիրառում է համարում
10.10.2012,
19:10
Հայաստանում ԱՄՆ–ի Արտակարգ և Լիազոր դսեպան Ջոն Հեֆֆերնը չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որում «Օսկանյանի գործն» անվանել է օրենսդրության ընտրովի կիրառում։
хеффернԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ–ի Արտակարգ և Լիազոր դսեպան Ջոն Հեֆֆերնը չորեքշաբթի հայտարարություն է տարածել, որում «Օսկանյանի գործն» անվանել է օրենսդրության ընտրովի կիրառում։
Նախորդ երկուշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի առաջին կետով (հանցավորին վստահված խոշոր չափերով ուրիշի գույքի յուրացնելը կամ վատնելը, այսինքն` հափշտակությունը) և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների կամ այլ գույքի հետ ֆինանսական կամ այլ գործարքներ կատարելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
«Իմ կարծիքով, սա վատ զարգացում է Հայաստանի արդարադատության և ժողովրդավարության համար։ Ինչպես ասել եմ ավելի վաղ, այս գործը, կարծես, Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառումն է։ Ավելին՝ անհանգստացնում է այն, որ այս ամենը կատարվում է նախագահական ընտրությունների նախաշեմին»,– ասվում է Հեֆֆերնի հայտարարության մեջ։
Դեսպանը կոչ է անում նաև Հայաստանի իշխանություններին համակարգված, արդարացի և թափանցիկ կերպով կատարել իրենց հանձնառություններն օրենքի գերակայությունն ապահովելու հարցում։
Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 2–ին զրկեց Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնխելիությունից` հանրապետության գլխավոր դատախազի մինջորդագրի համաձայն, նրան եկամուտների օրիանականացման գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Օսկանյանը կատարվածում քաղաքական ենթատեքստ է տեսնում և վրդովմունք է արտահայտում, որ հիմնադրամի գործունեությունը ինչ–որ մեկը կարող է կապել հանցավոր փողերի հետ։ Նախկին նախարարը կարծում է, որ «գործը» սկսվել է հենց այն ժամանակ, երբ նա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-