ԱՊՀ–ից շուրջ 170 դիտորդներ կհետևեն Հայաստանի նախագահական ընտրություններին
24.01.2013,
18:50
Փետրվարին 18–ին կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար Հայաստան կժամանեն մոտ 170 դիտորդներ ԱՊՀ–ից, հայտնեց Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարին 18–ին կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար Հայաստան կժամանեն մոտ 170 դիտորդներ ԱՊՀ–ից, հայտնեց Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԱՊՀ երկարաժամկետ դիտորդների առաքելությունը, Գարկունի գլխավորությամբ, հինգշաբթի հանդիպել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։
«Ստանալով ԿԸՀ նախագահից վկայականներ` մենք հայտարարում ենք, որ ԱՊՀ դիտորդների առաքելությունն անցել է աշխատանքի»,– ասաց Գարկունը լրագրողներին։
Ըստ նրա, երկարաժամկետ առաքելության կազմում ընդգրկվել է 30 մարդ, ովքեր կանցկացնեն նախընտրական գործընթացների, քարոզարշավի մոնիթորինգ, կուսումնասիրեն օրենսդրական բազան, կհանդիպեն թեկնածուների հետ։
«Կարճաժամկետ առաքելության կազմում, մեր գնահատականներով, կընդգրկվեն շուրջ 170 դիտորդներ ԱՊՀ բոլոր պետություններից։ Առաքելությունը կներկայացվի տարբեր կատեգորիաներով` խորհրդարանի պատգամավորներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ, դիվանագետներ»,– նշեց նա։
Գարկունը նշեց նաև, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահական ընտրություններում կգլխավորի ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։
«Մենք պարբերաբար կտեղեկացնենք մեր աշխատանքի մասին։ Կարճաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն ընտրություններից 4-5 օր առաջ։ Ընտրությունների օրը մենք կանցկացնենք դիտարկումների ամփոփիչ վերլուծություն և հաջորդ օրն ամփոփիչ հայտարարություն կանենք, որը չի ենթարկվում որևէ սրբագրման` ի տարբերություն այլ կազմակերպությունների»,– ավելացրեց նա։
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծեց նաև, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացություն կանի միայն սեփական դիտարկումների հիման վրա` թույլ չտալով սուբյեկտիվ գնահատականներ։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-