Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Էջմիածնում քվեարկել է պետության ղեկավարի ընտրություններին

18.02.2013, 12:20
Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսն այցելել է  Էջմիածին քաղաքի 19/11  ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամենայն Հայոց Գարեգին Բ  Կաթողիկոսն այցելել է  Էջմիածին քաղաքի 19/11  ընտրական տեղամաս, ուր մասնակցել է ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը։

Պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 18–ին բոլոր ընտրատեղամասերում` առավոտյան ուղիղ ժամը ութին։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–