Արմեն Երիցյան. Մենք միասին ենք հպարտանալու մեր Երևանով
05.05.2013,
11:17
Երևանի Ավագանու ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը քվեարկեց մայրաքաղաքի 13/15 ընտրատեղամասում, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը թղթակիցը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Ավագանու ընտրություններին «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը քվեարկեց մայրաքաղաքի 13/15 ընտրատեղամասում, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությանը թղթակիցը։
Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։
«Միասին մենք կհաղթենք և կհպարտանանք մեր գեղեցիկ Երևանով։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և մենք երևանցիների հետ միասին կապացուցենք միջազգային կազմակերպություններին, որ կարող ենք արժանապատիվ ընտրություններ անցկացնել»,– քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Երիցյանը։
Նա նշեց նաև, որ տվյալ պահին իր շտաբում քվեարկության ընթացքում գրանցված խախտումների մասին ահազանգեր չեն ստացվել և ընդգծեց, որ եթե նման դեպքեր գրանցվեն, հասարակությունը կիրազեկվի այդ մասին։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։
Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։
Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–