Արտագաղթի չափերը Հայաստանի արնաքամության աստիճանի են հասել. Դաշնակցություն

Արտագաղթի չափերը Հայաստանի արնաքամության աստիճանի են հասել. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արտագաղթը սկսել է սպառնալ Հայաստանի ազգային անվտանգությանն ու գրեթե արնաքամ է անում երկիրը, երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Մեր առջև ազգային անվտանգության սպառնալիք է ծառացել. բանակի համալրման խնդիր ունենք։ Թափուր տեղեր կան նաև բազմաթիվ այլ ոլորտներում», – ասել է Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ՀՅԴ–ի սոցիալական ծրագրի ներկայացման համար։

Ծրագիրը բաղկացած է 11 կետից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների, այդ թվում` տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը։ Ծրագրով, մասնավորապես, առաջարկվում է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, վարել արդար կադրային քաղաքականություն, պաշտոնյաների գործունեությունը դարձնել ավելի թափանցիկ և հաշվետու հասարակությանը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդներին հարթակ տրամադրել ինքնադրսևորման համար, ստեղծել նոր աշխատատեղեր, կանխատեսելի դարձնել մաքսային և հարկային քաղաքականությունը, խրախուսել ներդրումները, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել ավելի որակյալ և մատչելի։

«ՀՅԴ–ն աշխատում է այս ծրագրի ուղղությամբ մի քանի ամիս։ Մենք մի շարք լուրջ քննարկումներ ենք անցկացրել տարբեր մասնագիտական հարթակներում, և այժմ հարկավոր է նոր փուլ սկսել», – ասել է Ռուստամյանը։

Նա ավելացրել է, որ ծրագրի քննարկումները կշարունակվեն նաև տարբեր հարթակներում, և ընդգծել է, որ փաստաթուղթը ՀՅԴ–ի շարքային նախագծերից չէ, այն հավակնում է ազգային ծրագրի կարգավիճակի։ Ռուստամյանը նաև նշել է, որ ծրագրի իրականացման համար Դաշնակցությունը պատրաստ է համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, ընդ որում` ոչ միայն ընդդիմադիր։

«Իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես շարունակել նշանակում է կանգնել ինքնաոչնչացման ճանապարհին, և մենք հուսով ենք, որ իշխանության ներկայացուցիչների շրջանում ևս կգտնվեն այնպիսի գործիչներ, ովքեր կգիտակցեն դա», – ասել է նա։

Հայաստանի բնակչության թիվը 2013 թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ, տարեսկզբի համեմատ, կրճատվել է 15 հազարով։Հայաստանի քաղաքացիները հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանն ընդհանուր առմամբ հատել են 702 525 անգամ (մուտք` 298 146 անգամ, ելք` 404 379 անգամ)Միաժամանակ բացասական միգրացիոն սալդոն կազմել է 106 233` 2012 թվականի հունվար–հունիսի 73 451–ի դիմաց։ Միաժամանակ հունիսի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել 3 մլն 011.9 հազար մարդ, որից 1 միլիոն 904.4 հազար ապրում է քաղաքներում, իսկ 1 միլիոն 107.5 հազարը` գյուղական վայրերում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

17:03 17.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×