Բունդեսթագի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Բունդեսթագի նախագահը և նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:
Նորբերթ Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:
Բացի այդ, ԳԴՀ Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:31 04.03.2013