ԵԱՀԿ ղեկավարը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար և ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան ՄԱԿ–ի Նյու Յորքի կենտրոնակայանում լրագրողներին տեղեկացրել է, որ մտադիր է այցելել Հարավային Կովկաս` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես պատրաստվում եմ այցելել Վրաստան, Հայաստան և Ադրբեջան և քննարկել Ադրբեջանի ու Հայաստանի ներկա խնդրիների կարգավորման հնարավոր ուղիները»,– ասել է Կոժարան` պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե Ուկրաինան` որպես ԵԱՀԿ նախագահ, ի՞նչ միջոցներ է մտադիր ընդունել, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունները» կարգավորելու համար»։
«Մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնքան էլ պարզ չէ.. .Մենք ցանկանում ենք ազդակ հաղորդել բանակցային գործընթացին և զգում ենք, որ Վիենայում ԵԱՀԿ–ի միջոցով լավ դինամիկա կա, այդ թվում նաև այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են` ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը»,– ասաց Կոժարան։
Միաժամանակ նա հիշեցրեց նման գործընկերության շրջանակներում խորհրդարանական համաժողովը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը կարող ենք խոսել միմյանց հետ։
Ապրիլի վերջին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջխաղացում չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։Այդ մասին նա ասել էր իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցություններից հետո։ՀՀ արտգործնախարարը համակարծիք էր եղել` ավելացնելով, որ չէր ցանկանա ասել` իրավիճակը փակուղի է մտել։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:45 08.05.2013