ԵԽ գլխավոր քարտուղարն անընդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը
29.09.2012,
10:52
Նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անդունելի է որակել Սաֆարովի ներումն ու հերոսացումը, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը:
Զրուցակիցները հանդիպման ժամանակ քննարկել են նաև հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:
Նալբանդյանը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ –0–