ԵՏՀ–ի և ՀՀ կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագիր կստորագրվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ԵՏՀ կոլեգիայի ինտեգրման և մակրտոտնտեսության հիմնական ուղղությունների անդամ (նախարար) Տատյանա Վալովան ապրիլի 10–11–ին աշխատանքային այցով կայցելեն Հայաստան, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԵՏՀ մամուլի ծառայությունից։
«Այցի շրջանակներում նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՀՀ կառավարության միջև փոխգործակցության մասին հուշագրի ստորագրումը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նաև նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մի շարք հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախաստվում է քննարկել Հայաստանի Հանրապետության հետ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:11 09.04.2013