Եվրասիական միության շուրջ լուրջ քննարկումներ են անհրաժեշտ. հայ պատգամավոր
11.03.2013,
14:30
Եվրասիական միության նախագծի շուրջ լուրջ քննարկումներ են անհրաժեշտ, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրասիական միության նախագծի շուրջ լուրջ քննարկումներ են անհրաժեշտ, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը։
«Լուրջ քննարկումներ են անհրաժեշտ։ Մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում Եվրասիական միությունը, ինչ կոնկրետ օգուտ կարող է ստանալ Հայաստանը` միանալով դրան, և ինչ կարող ենք կորցնել։ Ոչինչ պետք չէ բացառել, սակայն կարծում եմ, որ այդ քննարկումները կընդլայնեն հարցերի շրջանակը, որոնց պատասխանները պետք է ստանանք»,– երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Դավթյանը։
Ըստ նրա` եթե մի պահ պատկերացնենք, որ Եվրասիական միության անդամ երկրներում խորհրդային շրջանից պահպանվել են նախկինում Հայաստանի հետ համագործակցող ձեռնարկությունները, որոնք որոշակի ներդրումներ են իրականացնելու, ապա դա կարող է վերականգնել ներուժը, այդ թվում` գիտական։
«Կարծում եմ, որ զուտ տնտեսական տեսանկյունից դա կարող է լուրջ արդյունքներ տալ մեր երկրին»,– ասաց պատգամավորը։
Այդուհանդերձ, նա նշեց, որ հստակ ձևակերպումներ են հարկավոր։ «Չպետք է մտավախություններ լինեն, որ Եվրասիական միությունը նոր ԽՍՀՄ է։ Ես բնականաբար դեմ եմ դրան։ Սակայն եթե դա անկախ պետությունների համակարգ է, որտեղ ընդգրկվում են երկրները` պահպանելով իրենց ինքնիշխանությունը, ինչու ոչ։ Ցանկացած միություն, որը որոշակի դրական նպատակներ է հետապնդում, և մենք տեսնում ենք դրանց հասնելու մեխանիզմները, կարելի է ողջունել»,– ասաց պատգամավորը։
Սակայն, ըստ նրա` այդ մեխանիզմներն ու նպատակներն անհրաժեշտ է գիտակցել և հստակ հայտարարել, որ դա անկախ պետությունների համագործակցություն է։ –0–