Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստան կժամանի նոյեմբերի 30-ին

30.11.2012, 11:33
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստան կժամանի նոյեմբերի 30-ին
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստան կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Հանրապետության բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն բանակցությունների արդյունքներով դեկտեմբերի 1-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: --0--