Ընտրատեղամասերից մեկում Երևանի բնակիչը կերել է իր քվեաթերթիկը
18.02.2013,
16:30
Երևանի բնակիչը կերել է իր քվեաթերթիկը մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ երկուշաբթի անցնում է ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի բնակիչը կերել է իր քվեաթերթիկը մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում, որտեղ երկուշաբթի անցնում է ՀՀ նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2/08 ընտրատեղամասում։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արման Սիմոնյանը, ընտրողներից մեկը` Արթուր Մինասյանը, ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեարկության համար նախատեսված քվեախուցը, որոշ ժամանակ անց դուրս է եկել և կերել իր քվեաթերթիկը` վանկարկելով քաղաքական կարգախոսներ։
Ըստ ականատեսների` Մինասյանը վանկարկել է «Ոչ հանցավոր ռեժիմին, ազատություն Տիգրան Առաքելյանին», իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել «Ոչ կեղծված ընտրություններին»։
Ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի կողմնակից Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր 2011թ.–ի օգոստոսի 9–ին ոստիկանության կողմից և դատապարտվել էր վեց տարի ազատազրկման։
«Մինասյանը փորձում էր խախտել ընտրական գործընթացը, և ոստիկանների կողմից դուրս է բերվել ընտրատեղամասից»,– ասաց Սիմոնյանը։
Ըստ որոշ տվյալների` Մինասյանը «Ազատ լրագրողների ցանց» նախագծի հեղինակն է։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` համահանրապետական ընտրություններին կարող է մասնակցել 2 505 980 ընտրող:
Երևանում ժամը 11;00–ի դրությամբ քվեարկել է 86 601 ընտրող, որը :համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 10,5 տոկոսին:
Հայկական օրենսդրության համաձայն` ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` ժամը 20:00-ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքները` յոթ օրից:--0—