Թուրքիան կարող է մասնակցած լինել Սիրիայում «քիմիական սադրանքին». Հայ փորձագետ
29.08.2013,
15:55
Թուրքիան կարող է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված քիմիական զենքի օգտագործման սադրանքի նախաձեռնողներից մեկը լինել, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թուրքիան կարող է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալմանն ուղղված քիմիական զենքի օգտագործման սադրանքի նախաձեռնողներից մեկը լինել, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա` այդ ենթադրությունն անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն չափազանց արագ արձագանքեց այդ միջադեպին` աննախադեպ հայտարարություն անելով Անկարայի պատրաստակամության մասին` առանց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշման Դամասկոսի դեմ ցանկացած կոալիցիայի միանալու վերաբերյալ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
«Բացի այդ, Ստամբուլում միանգամից կայացավ «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը»,– ասաց Սաֆրաստյանը։
Ըստ նրա` այդ սադրանքն ուղղված էր նաև մի շարք մերձավորարևելյան երկրների, նախևառաջ, Իրանի դեմ։
Արևելագիտության ինստիտուտի տնօրենն ընդգծեց նաև, որ Սիրիայում մի շարք պետությունների շահերի բախումների պայմաններում, եթե իշխանության գան Բաշար Ասադի հակառակորդները, չի բացառվում պետության պառակտումը, ենթադրաբար, երեք մասի։
«Չի բացառվում, որ Թուրքիան պահանջներ ներկայացնի Սիրիայի հյուսիսային շրջանների վերաբերյալ։ Կարծում եմ, որ նման սցենար կարող է դիտարկվել նաև Անկարայում»,– ասաց նա։ -0-