ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստն է տեղի ունեցել Ստեփանակերտում
27.09.2012,
17:40
ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստն է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստն է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, որի մասին են վկայում սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները և գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:
Նախագահը միաժամանակ նշել է, որ կան նաև չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ:
Ըստ երկրի ղեկավարի՝ նոր կառավարությունը պետք է օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, կատարի համապատասխան հետևություններ և ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել մեր հասարակության առջև ծառացած խնդիրները:
Նախագահն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:
Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, որոնք առաջիկա տարիներին կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:
Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում նախագահը մեծ տեղ է հատկացրել գիտության և կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան մեր սեփական կադրային բանկի հիմքը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաև սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներին: Նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն մեր հանրապետության համար այս կարևոր բնագավառներին:
Սահակյանն ընդգծել է, որ բոլոր ձեռքբերումների հիմքը հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրները արժանվույնս լուծելու համար։
Բակո Սահակյանը նշել է, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ:
Նախագահը իր՝ որպես մարդու, և որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջև ծառացած խնդիրները բարդ են, բայց ևմիանգամայն լուծելի:
Նիստի ավարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ կառավարության անդամների և այլ պետական գերատեսչությունների ղեկավարների հետ։ -0-