ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա և Հունաստան

ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Գերմանիա և Հունաստան

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 13-14-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով,  աշխատանքային այց կկատարի Բեռլին, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Նալբանդյանը հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:50 13.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×