ՀՀ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 10,92%. ԿԸՀ

ՀՀ նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 10,92%. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ տեղական ժամանակով ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է 275 982 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 10,92 տոկոսը, տեղեկացրեց ԿԸՀ ղեկավարի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Նախագահական ընտրություններն անցնում են երկուշաբթի Հայաստանի 1988 ընտրատեղամասում։

«Երևանում ժամը 11;00–ի դրությամբ քվեարկել է 86 601 ընտրող, որը համապատասխանում է քվեարկողների ընդհանուր թվի 10,5 տոկոսին»,– լրագրողներին ասաց նա։

Միաժամանակ, ըստ Գալստյանի, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 9,99%–ը (11 422 ), Արարատի մարզում` 14,46% (30 817), Արմավիրի մարզում` 8,41% (18 887), Գեղարքունիքի մարզում` 12,85% (23 970), Լոռու մարզում` 11,68% (27 775), Կոտայքի մարզում` 9,76% (22 691), Շիրակի մարզում` 7,96% (18 244), Սյունիքի մարզում`15,13% (16 613), Վայոց ձորի մարզում` 9,68% (4 573) և Տավուշի մարզում` 13,26% (14 385)։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:33 18.02.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×