ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

ՀՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ վերընտրման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– նշեցին մամուլի ծառայությունից։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:52 21.03.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×