ՀՀ նախագահը դեռ չի կարող աբխազական երկաթուղու բացման կոնկրետ ժամկետներ նշել
19.03.2013,
17:20
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աբխազական երկաթուղու բացման հույս ունի, սակայն չի կարող երկաթուղու բացման կոնկրետ ժամկետներ նշել։ «Թե ինչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է»,–երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նախագահը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աբխազական երկաթուղու բացման հույս ունի, սակայն չի կարող երկաթուղու բացման կոնկրետ ժամկետներ նշել։ «Թե ինչ ժամկետներում, ես դժվարանում եմ ասել: Խնդիրներ կան՝ կապված վրացական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված աբխազական կողմի հետ, խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի հետ, միայն մենք ենք, որ խնդիր չենք հարուցել, և ցանկություններս շատ մեծ է»,–երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է նախագահը։
Ըստ Սարգսյանի` մարտի 12–ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ Պուտինը իրենց տեղեկացրել է, որ այդ օրը հանդիպելու է նաև Աբխազիայի նախագահի հետ և անպայման այդ հարցը կքննարկի: «Մենք հետո ստացանք արձագանք, որ կա դրական դիրքորոշում, և պետք է ջանքեր գործադրել, որպեսզի այդ կարևորագույն խնդիրը լուծվի»,– ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ այսօր Մոսկվայից մեկ տոննա բեռ երկաթուղով Երևան տեղափոխելու համար գործարարները 190 դոլար են ծախսում։ «Սա սարսափելի մեծ գին է»,– ընդգծել է նախագահը։
Հունվարի 17-ին Երևան կատարած իր այցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։
«Կարծում եմ, որ դա հնարավոր է... Դուք գիտեք, որ երկու երկրների` Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մենք շատ մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Խնդիրները շատ մեծ են եղել, և դրանք, ցավոք, մնում են մինչ օրս։ Մեծ հույսեր ունենք և փորձում ենք, որ հնարավորինս արագ վերականգնվեն և կարգավորվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խորը և ամենախնդրահարույց հարցերից մեկը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է... Դա, հավանաբար, այդքան էլ շուտ չի լուծվի»,– ասել էր Իվանիշվիլին ։
Ի պատասխան` Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել էր, որ դեռ հանրապետության տարածքով միջանցիկ երկաթուղային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներ չի տեսնում։ –0–