ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նախագահին ուղեկցել է երկրի բարձրագույն ղեկավարությունը։
2007թ.–ի մարտի 25–ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ղեկավարող և 2000–2007թթ.–ին հանրապետության կառավարությունը գլխավորող Անդրանիկ Մարգարյանը ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:28 25.03.2013