Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

ՀՀ նախագահը քվեարկեց զարգացող և հարմարավետ Երևանի համար

05.05.2013, 12:39
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց, Երևանի Ավագանու ընտրություններին 9/11 ընտրատեղամասում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
ՀՀ նախագահը քվեարկեց զարգացող և հարմարավետ Երևանի համար
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց, Երևանի Ավագանու ընտրություններին 9/11 ընտրատեղամասում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Երևանի Ավագանու ընտրություններն անցկացվում են մայիսի 5–ին։ Քվեարկությունը կտևի մինչև ժամը 20.00–ը։ Ընտրացուցակներում ներառված է 816475 մարդ։

«Ընտրել եմ համեստ մարդու, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացում ունի Երևանի քաղաքապետի և ընդհանրապես քաղաքապետարանի դերի և տեղի մասին Հայաստանի պետական կառավարման համակարգում և ընդհանրապես քաղաքականության մեջ», – քվեարկությունից հետո լրագրողներին ասաց նախագահը։

Միաժամանակ պետության ղեկավարը ձեռնպահ մնաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի վերաբերյալ կանխատեսումներից` ասելով, որ արդյունքները պարզ կդառնան ընտրատեղամասերի փակումից հետո։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված են «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց Երկիր», Հայաստանի հանրապետական կուսակցության, Դաշնակցության, ինչպես նաև «Բարև, Երևան» կուսակցական դաշինքի ցուցակները։

Հայաստանի հանրապետական կուսակցության (195 թեկնածու) գլխավորում է մայրաքաղաքի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իշխող կոալիցիայում ՀՀԿ–ի կրտսեր գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցության ցուցակը (105 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։ ԲՀԿ–ի ցուցակը (194 թեկնածու) գլխավորում է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Ընդդիմադիր ՀԱԿ–ի ցուցակը (42 թեկնածու)` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ընդդիմադիր ՀՅԴ (65 մարդ)` կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Բարև, Երևան» ընդդիմադիր դաշինքինը (64 թեկնածու)` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Առաքելություն» կուսակցության ցուցակը (29 թեկնածու) գլխավորում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։

Ավագանու խորհուրդը բաղկացած է 65 անդամից, ովքեր ընտրվում են բացառապես կուսակցական ցուցակներով։ Եթե կուսակցությունը կամ կուսակցական դաշինքը հավաքում է ձայների ավելի քան 50 տոկոսը, կուսակցական ցուցակի առաջին համարն ավտոմատ կերպով դառնում է Երևանի քաղաքապետ։ Հակառակ դեպքում քաղաքապետին ընտրելու է Ավագանու ընտրված խորհուրդը։ Քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու իրավունքը պատկանում է Ավագանու խորհրդի մեջ մտնող խմբակցություններին։ Քաղաքապետն ընտրվում է Խորհրդի անդամների քվեարկությամբ։

Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել է 6 տոկոս, կուսակցական դաշինքների համար`8 տոկոս մակարդակում։ –0–