ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դուրս է գալիս նախագահական մրցավազքից
06.02.2013,
14:34
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փետրվարի 8-ից պատրաստվում է դուրս գալ նախագահական մրցավազքից:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փետրվարի 8-ից պատրաստվում է դուրս գալ նախագահական մրցավազքից:
«Փետրվարի 7-ի ժամը 17:00-ից ես մեկ օրով հացադուլ կանցկացնեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի հանդիպակաց նստարանին, իսկ ուղիղ մեկ օր հետո` փետրվարի 8-ի ժամը 17:00-ին, ես կգնամ ԿԸՀ և ինքնաբացարկ կհայտնեմ»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ իր մեկօրյա ակցիայի նպատակն է մնացած թեկնածուներին ներգրավել իր օրինակին հետևելու և նաև ինքնաբացարկ հայտնելու հարցում:
Միաժամանակ թեկնածուն նշեց, որ նախագահական մրցավազքից դուրս գալուց հետո նա կշարունակի մնալ քաղաքական դաշտում:
«Ես վստահ եմ, որ ընտրություններից հետո` փետրվարի 19-ից սկսած, թեկնածուներից շատերն աստիճանաբար կսկսեն դուրս գալ հանրապետության քաղաքական դաշտից, սակայն ես կմնամ և կշարունակեմ իմ քաղաքական գործունեությունը»,- ասաց նա:
ՀՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին:
Արամ Հարությունյանից բացի, նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ։ --0--